четверг, 26 ноября 2015 г.

Մեդիա ստուգում հինգերորդ դասարանում


https://docs.google.com/forms/d/1U8rtQeDinWesPTdEOaDoEZ5yRaCzX4Fb0yHzX6jg6J0/viewform
Լրագրությունն ու երեխաները


https://soundcloud.com/user-217908926/lragrutyun?utm_source=soundcloud&utm_campaign=share&utm_medium=facebook

понедельник, 23 ноября 2015 г.

Երեքշաբթի

Մեդիա ստուգում

4.1,4.2,4.3 դասարաններ
https://docs.google.com/forms/d/1qNitBDuLoIn7KibJwdnSK7y1wAoWscIG3yB-GvCbnMs/viewform


Հինգերորդ դասարանում

.Ավ. Իսահակյանի «Ով է ապրում» - ընթերցանություն, քննարկում
Երկուշաբթի
թեմայի ամփոփում

Գոյական 
Ածական
  • Ո՞ր բառերն են գոյականներ /ի՞նչ է նշանակում գոյական / 
  • Ո՞ր բառերն են կոչվում ածականներ, ի՞նչ են ցույց տալիս
  • Դասարանական աշխատանք`  տրված գոյականները  դարձնել ածականներ 
                                         



.Նոր դաս, 5.2 դասարան` Ավ. Իսահակյան «Ով է ապրում»

Տանը 
1. Վարժ կարդալ Ավ. Իսահակյանի «Ով է ապրում» պատմվածքը
2. Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել

четверг, 19 ноября 2015 г.

Այսօր` երկարացված օրվա ընթացքում, երեխաների հետ խաղացինք մի խաղ, որը վերնագրեցինք «Թարմություն»: Երեխաներին տրամադրեցի թղթեր, որտեղ սյունակներով առանձնացվում էր հետևյալ բաժինները.
1. առարկա
2.հատկանիշ
3. գործողություն
4.հոմանիշներ
Նրանցից մեկը թղթի վրա գծիկներ էր անում և երբ լսվում էր STOP բառը, կանգ էր առնում: Միասին հաշվում էինք, թե որ տառի վրա է գծիկը կանգնել և հենց այդ տառով գրում էինք սյունակներում նշված բաժիններին համապատասխան բառը : Երեխաներս շատ ոգևորված խաղացին և  սիրեցին այդ խաղը:Իսկ ես հիացած էի նրանց ճիշտ պատասխաններով և համախմբվածությամբ....






ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ





Այս օրերի ընթացքում փոխարինում եմ սիրելի ընկեր Արմինեին և երկարացված օրվա կազմակերպիչ լինելուց բացի, դասարան եմ մտնում նաև որպես մայրենիի դասավանդող: Ափսոս, որ առիթը փոքրիկ Դավթի հիվանդությունն է... Մաղթում եմ մեր հրաշքին առողջություն և արագ  ապաքինում: Եվ սիրով ներկայացնում եմ իմ աշխատանքային ծրագիրը:























Մեր ուրբաթը
09:00-09:15-ուրախ  մարմնակրթություն
09:20-10:05- 4.3 դասարան
1.Կկարդանք «Վախը» դասի առաջին և եերկրորդ  մասերը, տնային առաջադրանքը
 2.https://meriyeranosyan.wordpress.com/2015/11/16/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80%D5%BA/   նյութի լուռ ընթերցանություն:
3.Երեխաները կկարդան և  կնշեն, թե ինչ սովորեցին, որ հատվածը իրենց զարմացրեց:


10:10-10:55 - 4.2 դասարան

1.Կկարդանք «Վախը» դասի երրորդ հատվածը, տնային առաջադրանքը:
2.https://meriyeranosyan.wordpress.com/2015/11/16/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80%D5%BA/   նյութի լուռ ընթերցանություն:
3.Երեխաները կկարդան և  կնշեն, թե ինչ սովորեցին, որ հատվածը իրենց զարմացրեց:

11:00-11:45 - 4.1 դասարան
1. Կկարդանք «Վախը» դասի առաջին և եերկրորդ  մասերը, տնային առաջադրանքը
 2.https://meriyeranosyan.wordpress.com/2015/11/16/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80%D5%BA/   նյութի լուռ ընթերցանություն:

3.Երեխաները կկարդան և  կնշեն, թե ինչ սովորեցին, որ հատվածը իրենց զարմացրեց :


понедельник, 16 ноября 2015 г.

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով ևպատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Առաջադրանքներ
  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
  • Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

воскресенье, 15 ноября 2015 г.

«Օտարները հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ հայկական է և հայու անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար...»:

              Մխիթար Սեբաստացի


Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիա քաղաքում: Իսկական անունը Մանուկ է: Կոչվել է Սեբաստացի, որովհետև Սեբաստաիա քաղաքում էր ծնվել, իսկ հին սովորության համաձայն մարդկանց կոչում էին իրենց բնակավայրի անունով:  Սկզբում սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան, ապա Էջմիածնի, Սևանի վանքերում: 1701 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1706 թվականին Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցման:
1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզին շնորհվել է միաբանությանը:  Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց: Սուրբ Ղազար կղզում նա զբաղվել է բանասիրական հետազոտական աշխատանքով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Սեբաստացու մահից հետո միաբանությունը կոչվել է նրա անունով:
Աղբյուրը

Միբանություն են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Ջորջ Բայրոն, Վալտեր Սկոտ, Ստենդալ, Ժորժ Սանդ, Հենրիխ Պետերման և այլն:

,,Օտարները հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ հայկական է և հայու անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար...,,:
              Մխիթար Սեբաստացի
,,Այս մարդիկ /Մխիթարյանները/  հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրանոավորներ են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության:  Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության,,:

,,Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը պիտի հավետ մնա որպես աշխարհի հետաքրքիր երկրներից մեկը,,:
                      Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ
,,Ոչ մեկ հայկական հարստություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեակետով, որքան Մխիթարի տունը,,:
                            Արշակ Չոպանյան

Աղբյուրը

Բայրոնն ամեն օր գալիս էր հայական վանքի մոտ: կապվել էր հոգևոր հայրերին և սիրում էր այցելել նոճիներով, ծառերով, նարինջներով կանաչապատված նրանց փոքրիկ կղզին: Անցնելով ծաղկավետ ճեմելիքով, մտնում էր սրբապատկերներով զարդարված մի սենյակ, ուր օգնում էր հայր Պասկալին պատրաստել ,,Անգլերեն-հայերեն քերականություն,,:
     Անդրե Մորուա

Բայրոնի և հայր Պասկալի հեղինակած գիրքը լույս է տեսնում 1817 թվականին:


1810 թվականին Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը և տեսնելով կղզում միաբանության անդամների  ծավալած աշխատանքները, հատուկ հրամանագրով այն ճանաչել է որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն, իսկ կայսերական հատուկ հրովարտակով  միաբանությունը հռչակվել է անձեռնամխելի: 

Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:
 Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
                                                                         

                                                                                                    Աշոտ Բլեյան 

четверг, 12 ноября 2015 г.

     Նոյեմբերյան 11-րդ օրը  բարձր արվեստով ու համով պոնչիկով...

 Նոյեմբերի 11-ին մեր սիրելի ընկեր Սոնայի նախաձեռնությամբ 4.3 դասարանի սովորողների հետ գնացինք Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին կենտրոնի 7 սրահները և ուշադրությամբ ունկնդրեցին գիտաշխատող Նարինեին: Քանի որ  մեր սովորողները շատ հետաքրքրասեր են, նրանք տալիս էին նաև իրենց հետաքրքրող հարցերը, որոնց սիրով պատասխանում էր սիրելի Նարինեն:
       Գրիգոր Խանջյանի հրաշալի որմնանկարները մեծ տպավորություն էին գործել սովորողների վրա և    մենք երկարացված օրվա ընթացքում ևս մեկ անգամ անդրադարձանք այդ նկարներին :
    Երեխաների ոգևորությամբ ոգևորված` ես և սիրելի ընկեր Սոնան որոշեցինք հաճախակի կազմակերպել նմանատիպ շրջայցեր:
   Շնորհակալություն Գաֆեսճյան արվեստի կենտրոնին, սիրելի ընկեր Սոնային, հարգելի վարորդին և իհարկե մեր  Սեբաստացի-հրաշամանուկներին...















вторник, 3 ноября 2015 г.

«ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿ ԿՂԶՈՒՄ»
           

Այսօր մի հետաքրքիր խաղ խաղացինք մեր երկարացված օրվա ընթացքում: Խաղը իրադրությունային էր, կոչվում էր «Անմարդաբնակ կղզում»:
      Մեր էրիկը փակեց աչքերը և պատկերացրեց, թե իբր իրեն են կտակել մի մեծ կղզի, դղյակներ և ինքը պետք է գնա այդ հարստությանը  տիրանալու: Էրիկը ոգևորված ընկավ ճանապարհ: Մտավ դղյակներից ներս, նրան էր սպասում նաև մի համր ծառա, ով ծրար հանձնեց էրիկին: Էրիկը բացեց ծրարը և կարդաց.
- Կղզին և դղյակները կտակում  եմ քեզ, և դու կարող ես առանց կարիքների այնտեղ անցկացնել ողջ կյանքդ:
   Սակայն նամակում գրված էին նաև որոշ պայմաններ.
     -   Այս  կղզում պետք է ապրես միայն դու: Արգելվում է թեկուզ մեկ ժամով այնտեղ հրավիրել որևէ մեկին կամ երբեմն այցելել հարազատներին: Արգելվում է նաև այլ ճանապարհներով (հեռախոս, ֆաքս, նամակ և այլն) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելը: Քո անխոս ծառան կկատարի քո բոլոր ցանկությունները:


 Երբ Էրիկս ծանոթացավ նամակի բովանդակությանը,լուրջ դեմքով  նայեց ինձ և ասաց.
-Ես համաձայն չեմ, ընկեր Քրիստինե, առանց իմ հարազատների և ընկերների ինչի՞ս են պետք էդ գանձերն ու դղյակները:Ես հրաժարվում եմ....ու բոլոր ընկերները նրան ծափահարեցին:
    Ես նայում էի նրանց ու հոգու խորքում մեծ հպարտություն էի ապրում...Սիրում եմ Ձեզ,իմ կյանքի նոր հրաշալիքներ....

                                                           ԹԹՎԱԾԵՍ

Գեղեցիկ էր նաև  այսօրը  մեր Դպրոց-պարտեզում: Բարձր տրամադրություն, գոհ և ժպտերես դեմքեր....Բոլորս միահամուռ կերպով մեծ ոգևորությամբ կատարում էինք թթու դնելու գեղեցիկ արարողությունը:Համոզված  եմ, եթե տանը  բոլորս միշտ  այ այս տրամադրությամբ   թթու դնենք, ապա  շատ համեղ թթու կունենանք մեր տարաներում....