вторник, 14 июня 2016 г.

Մեր ճամբարային երկրորդ օրը

Գունավոր ու գեղեցիկ ամառը շարունակվում է մեր կրթահամալիրում: Դպրոց-պարտեզի ճամբարային խմբի երեխաները   բարձր տրամադրությամբ սկսեցին իրենց օրը՝ երգ, պար, ընթերցանություն, լող,հեծանիվ, խաղեր ... Մենք շատ ուրախացանք, երբ  մեզ միացավ նաև մեր առաջին դասարանցի ճամբարական՝ Վարագի մայրիկը, ով սիրով օգնեց պատրաստել  ճամբարային ձկնիկներ:  Երեխաները մեծ ոգևորությամբ աշխատեցին լողավազանի բակում, գեղեցիկ երաժշտության ուղեկցությամբ: Այսօր իրենց նոր բացված  բլոգներում աշխատեցին նաև մեր խմբի փոքրիկ բլոգերները , նրանք  պատմեցին իրենց ճամբարային առօրյայի մասին և գրի առան :
Օրերը մեր դպրոցում ավելի հետաքրքիր են դառնում, հատկապես երբ արդեն ծրագրում ենք   ճամբարային գիշեր անցկացնել մեր  դպրոցում...
Միացեք մեզ...

Սիրով՝ Քրիստինե Հովսեփյան






















































Комментариев нет:

Отправить комментарий