пятница, 29 июля 2016 г.

Հերթապահության առաջին օրվա աշխատանքային ուրախ եռուզեռը

Ինչպես ասում են` աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէԴպրոց-պարտեզի ակտիվ, աշխատասեր ջոկատներն ու ճամբարականները  հենց այդպես էլ մտածում են
Այսօրվա մեր հերթապահության ընթացքում ականատես եղանք աշխատանքային ջոկատների ակտիվ գործունեությանը   (լողավազանի և միջավայրի մաքրման աշխատանքներ, բակային աշխատանքներ և այլն): Բոլորն էլ մեծ պատրաստակամությամբ էին զբաղվում իրենց աշխատանքով, իսկ լուսավոր ու գեղեցիկ լողավազանում   Տաթև Համբարյանն էրիր ակտիվ լողորդների հետ
Գրասենյակում մեր աշխատանքային օրը ևս ակտիվ էր` ընդունեցինք մանկապարտեզի և  լողի ընդունելության հետ կապված հեռախոսազանգեր, ինչպես նաև եղան այցելուներ, շրջեցին դպրոցում,ծանոթացան  ուսումնառության պայմանագրին:
Այսօր մեր լավ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանի ծննդյան օրը  գեղեցիկ տոնի վերածեցին իր սովորողներն ու նրանց ծնողները, և  բարձր տրամադրությամբ էլ ամփոփեցինք մեր հերթապահության առաջին օրը:

Օրվա հերթապահներ`

Աննա Գանջալյան և Քրիստինե Հովսեփյան