четверг, 25 августа 2016 г.

Անհատական աշխատաժամանակ

Ուրբաթ
«Ուսումնական տարվան պատրաստ եմ ֆիզիկապեսհոգեպեսմեթոդապեսպատրաստ է իմ ուսումնական տարածքը»…
  • 9.00 – 9.45 –  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.30-11.30-սեմինար պարապմունք. սեպտեմբերյան ուսումնական նախագծերի ներկայացում (Կենտրոն)
  • 11:30 — 12:30 — շախմատ (Կենտրոն)
  • 12:30 — 13:00 — ընդմիջում
  • 13:00 — 14:00 — լող

  • 14:00-15։00-դասասենյակի մաքրություն, շրջակա միջավայրի բարեկարգում
  • 15։00-16:00-  նախագծային աշխատանքներ

понедельник, 22 августа 2016 г.

                                                            ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
                                                             22.08.2016թ.

Այսօր՝ օգոստոսի 22-ին տրվեց մանկավարժական  ստուգատեսային ճամբարի մեկնարկը: օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, այնուհետև ունկնդրեցինք կրթահամալիրի տնօրեն՝ տիար Բլեյանի խոսքը:
Օրվա շարունակությունը սպորտային էր: Հեծանվորդ-մանկավարժների մեր խմբով ՝ տիկին Մարիետի առաջնորդությամբ բռնեցինք դեպի Դպրոց-պարտեզ տանող ճանապարհը, որը լի էր սլացող մեքենաներով, հետիոտների անցուդարձով, ինչպես նաև մեծ ու փոքր թումբ-բլուրներով, որոնք հաղթահարելիս լցվում ես բարձունք նվաճողի հաճելի զգացումով...
ուշագրավ և հետաքրքիր էր ուսումնական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում քննարկեցինք մանկավարժական, մեթոդական, նախագծային և ուսումնական բազմաթիվ հարցեր: Սեմինարի ավարտից հետո քայլեցինք դեպի դպրոցներ և նախաձեռնեցինք տարածքի, գույքի, շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներ...
Ինչպես յուրաքանչյուր օր, այս օրն էլ մեր կրթահամալիրում անցավ հագեցած, հետաքրքիր և բովանդակալից:
Եվ ինքնակրթության-ինքնազարգացման կարևորման խորը գիտակցումով՝

«Ուսումնական տարվան պատրաստ եմ ֆիզիկապես, հոգեպես, մեթոդապես. պատրաստ է իմ ուսումնական տարածքը»…