понедельник, 22 августа 2016 г.

                                                            ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
                                                             22.08.2016թ.

Այսօր՝ օգոստոսի 22-ին տրվեց մանկավարժական  ստուգատեսային ճամբարի մեկնարկը: օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, այնուհետև ունկնդրեցինք կրթահամալիրի տնօրեն՝ տիար Բլեյանի խոսքը:
Օրվա շարունակությունը սպորտային էր: Հեծանվորդ-մանկավարժների մեր խմբով ՝ տիկին Մարիետի առաջնորդությամբ բռնեցինք դեպի Դպրոց-պարտեզ տանող ճանապարհը, որը լի էր սլացող մեքենաներով, հետիոտների անցուդարձով, ինչպես նաև մեծ ու փոքր թումբ-բլուրներով, որոնք հաղթահարելիս լցվում ես բարձունք նվաճողի հաճելի զգացումով...
ուշագրավ և հետաքրքիր էր ուսումնական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում քննարկեցինք մանկավարժական, մեթոդական, նախագծային և ուսումնական բազմաթիվ հարցեր: Սեմինարի ավարտից հետո քայլեցինք դեպի դպրոցներ և նախաձեռնեցինք տարածքի, գույքի, շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներ...
Ինչպես յուրաքանչյուր օր, այս օրն էլ մեր կրթահամալիրում անցավ հագեցած, հետաքրքիր և բովանդակալից:
Եվ ինքնակրթության-ինքնազարգացման կարևորման խորը գիտակցումով՝

«Ուսումնական տարվան պատրաստ եմ ֆիզիկապես, հոգեպես, մեթոդապես. պատրաստ է իմ ուսումնական տարածքը»…















Комментариев нет:

Отправить комментарий